![]()
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որտեղ իբր վարչապետի գրությունն է՝ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։
Նման «նամակ», նման գրություն երբևէ չի եղել, այն կեղծ է»։
Վրացական կողմը Երևանի և Բաքվի խնդրանքով բացառություն է արել և թույլատրել է իր օդային տարածքն օգտագործել սահմանափակ ժամանակով ռուսական ինքնաթիռների համար, որոնք իրենց զորամիավորման մասը Լեռնային Ղարաբաղ են տեղափոխում որպես խաղաղապահ առաքելություն: Այդ մասին «Ռիա Նովոստիին հայտնել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Ե՛վ ադրբեջանական, և՛ հայկական կողմի խնդրանքի հիման վրա, որպես բացառություն, ռուս խաղաղապահների զորախմբի մի մասը նախապես պայմանվորված, սահմանված և սահմանափակ ժամկետով կտեղափոխվի առճակատման գոտի Վրաստանի օդային տարածքով», — ասել է Աբաշիձեն:
Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
![]()