Խաղաղապահներ տեղափոխող ռուսական օդանավերը կանցնեն Վրաստանի օդային տարածքով

Վրաստանը ժամանակավորապես ռուսական ինքնաթիռներին կտրամադրի իր օդային տարածքի մի մասը Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ տեղափոխելու համար՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ասել է, որ խնդրանքը ստացել են Բաքվից և Երևանից:

«Ե՛վ ադրբեջանական, և՛ հայկական կողմի խնդրանքի հիման վրա, որպես բացառություն, ռուս խաղաղապահների զորախմբի մի մասը նախնական համաձայնեցված, որոշակի և սահմանափակ ժամկետով տեղափոխվելու է առճակատման գոտի Վրաստանի օդային տարածքով: Այս մասին մեր գործընկերներին տեղեկացվել է»,- հայտնում է Աբաշիձեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ