Թեժ գիծ՝ գերության մեջ հայտնված զինծառայողների և այլ անձանց տվյալները ճշտելու համար

Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնը հրապարակել է մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալները ճշտելու համար նախատեսված թեժ գծի հեռախոսահամարը:

Թեժ գիծ՝ 8135, 012288980

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մենք դրական ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման փաստը։ Դա հնարավոր դարձավ նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից համապատասխան հայտարարություն ստորագրելուց հետո: Ողջունում ենք բոլոր այն գործողությունները, որոնք տանում են դեպի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և արյունահեղությունը դադարեցնելուն: ՀԱՊԿ — ում բազմիցս հակամարտող կողմերին կոչ են արել վերադառնալ հրադադարի ռեժիմին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով», — ասել է նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղ ռուսական խաղաղապահ զորակազմ մտցնելու որոշումը:

«Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների տեղակայումը հակամարտող կողմերի կողմից ուժի չկիրառման էական զսպող գործոն է : Կրկին հիշեցնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», — նշել է Զասը :

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ