Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը կհանգեցնի խաղաղ բանակցություններին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա-24»-ի հետ հարցազրույցի ժամանակ կարևորել է ռուսական դիվանագիտական ջանքերը, որոնք հնարավորություն տվեցին հրադադարի հասնել մեկամսյա դիվանագիտական լուրջ աշխատանքի արդյունքում: Այժմ գլխավոր խնդիրն է՝ իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները:

Զախարովան մեջբերել է Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի հայտարարությունը, ըստ որի՝ ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորություն կտան ստեղծել անհրաժեշտ պայմաններ Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ և լայնաֆորմատ կարգավորման համար:

Դրանք կբխեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից: Զախարովայի խոսքով՝ եռակողմ հայտարարությունը ենթադրում է անցում այս շատ բարդ խնդրի լայնաֆորմատ բանակցային գործընթացին:

Հարցին ի պատասխան, թե արդյոք Թուրքիան կներգրավվի՞ ռազմական մոնիտորինգին կամ կարգավորման այլ ձևաչափում, Զախարովան բացառել է դա: Միաժամանակ նա նշել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի՝ ոչ Լեռնային Ղարաբաղի տարածքում կստեղծվի Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ կենտրոն: Դա կապ չունի տարածաշրջանում խաղաղարար ուժերի առաքելության հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ