«Ռազմական դրության պայմաններում հավաքներն արգելվում են…». ՀՀ ոստիկանությունը՝ 17 կուսակցությունների հանրահավաք անելու մասին

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին նախատեսում են հանրահավաք անցկացնել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Հորդորում ենք զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց»։

Ավելի վաղ 17 կուսակցությունների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում գնահատելով իրավիճակը՝ կտրուկ անհամաձայնություն է հայտնել ստորագրված փաստաթղթի դրույթների վերաբերյալ: Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ այս պահին խիստ անհրաժեշտ են հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը:

Կուսակցությունների խորհուրդը նաև վաղը՝ նոյեմբերի 11-ին, հանրահավաք է հրավիրել Երևանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ