![]()
Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադառնում է իր որոշմանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը, ըստ որի՝
- Հայտարարում ենք ամբողջական հրադադրի եւ բոլոր տեսակի ռազմական գործողությունների ավարտի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից ՝ Մոսկվայի ժամանակով 00։00-ից, կողմերը կանգնում են իրենց զբաղեցրած տարածքների վրա։
- Աղդամի շրջանն ու տարածքները, որոնք Հայաստանն է պահում, վերադարձվում են Ադրբեջանին՝ նոյեմբերի 20-ին։
- Լեռնային Ղարաբաղի շփման գծում՝ Լաչինի միջանցքի ուղղությամբ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժեր՝ 1960 զինվորական, 380 միավոր ավտոմեքենայով եւ հատուկ սարքավումներով։
- ՌԴ խաղաղապահ ուժերը տեղակայվում են հայկական զինված ուժերի դուրս բերման հետ մեկտեղ։ Նրանց տեղակայման ժամկետը հինգ տարով է՝ հետագայում այն երկարացնելու հնարավորությամբ։
![]()