Թրամփն արձագանքել է ընտրություններում Բայդենի հաղթանակի մասին ԱՄՆ լրատվամիջոցների հայտարարություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է այն փաստին, որ ամերիկյան լրատվամիջոցները նախագահական ընտրություններում հաղթող են անվանում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:

«Երբվանի՞ց են անորակ լրատվամիջոցները (Lamestream) հայտարարում, թե ով է լինելու մեր հաջորդ նախագահը»,- գրել է Թրամփը:

Նրա խոսքով, աշխարհը «շատ բան է սովորել» վերջին երկու շաբաթվա ընթացքում:

Նոյեմբերի 7-ին ամերիկյան ABC News, FOX News, CNN, AP և NBC առաջատար լրատվամիջոցները հայտարարել են ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի մասին: Սակայն արդյունքները դեռ պաշտոնապես չեն հայտարարվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ