![]()
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշտոնից։ Այս մասին լրատվամիջոցների հարցին ի պատասխան հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմից։
Աշխատակազմից հայտնեցին, որ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը ստացվել է ՀՀ վարչապետից։
Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին` ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ԱԱԾ նոր տնօրեն կնշանակվի գնդապետ Արմեն Աբազյանը։ Նա այժմ զբաղեցնում է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ Աբազյանը զբաղեցրել է ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը։
![]()
![]()