![]()
Ծանր մարտեր են ընթանում, հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսքանից հետո եթե մի տեղ էլ բարդ է իրավիճակը ապա դա չի նշանակում, որ ոմանք աղմուկ պիտի բարձրացնեն, խոսեն բացասական բաներից»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ ներկաայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր.
Եթե հավատանք, եթե վստահենք մեր զորքին, հավատանք բոլորս, հավատանք անվերապահ միևնույնն է վերջին բլրի վրա, վերջին բնագծում էլ Հաղթելուենք։
Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ եթե գիտակցությունդ պայքարում է։ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։
Վերջ տվեք անհարկի քննարկումներին։
![]()