«Մեզ ոչինչ չի հաղթի». հայտնիների մասնակցությամբ նոր երգի դիտումներից գոյացած հասույթը կուղղվի հիմնադրամին

«Մեզ ոչինչ չի հաղթի». «Unity Production»-ի թիմի նախաձեռնությամբ նկարահանվել է հայ զինվորին և Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված նոր տեսահոլովակ:

Tert.am Life-ի հետ զրույցում փրոդաքշընի պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը հայտնեց, որ երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, գործիքավորումն արել է Դեր Հովան։ Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը։

Հայ զինվորներին նվիրված երգը կատարել են Գոռ Սուջյանը, Սևակ Ամրոյանը, Սևակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, Արթուր Խաչենցը, ով այս օրերին առաջնագծում է։ Նա մի քանի օրով վերադարձել էր թիկունք տեսահոլովակում նկարահանվելու նպատակով:

«Շատ ուրախ ենք, որ հայ զինվորին նվիրված տեսահոլովակին մասնակցություն ունեցավ նաև առաջնագծից մի քանի օրով հատուկ այդ նպատակով վերադարձած Արթուր Խաչենցը: Նա մասնակցեց երգի ձայնագրմանը, տեսահոլովակի նկարահանումներին, հետո կրկին վերադարձավ առաջնագիծ: Զինվորի դերում հենց Արթուր Խաչենցն է մ»,-ասաց Ալեքսանդր Մհերյանը:

Երգի ձայնագրմանն ու տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, կիթառահար Արմեն Շահվերդյանը:

Պրոդյուսերի խոսքով` հոլովակի դիտումներից գոյացած ողջ հասույթը կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ