Թշնամու անտերության մատնված դիակները դառնում են կենդանիների կերակուր:

Հայկական կողմը բազմիցս նշել է, որ ադրբեջանական կողմի դիակները առողջապահական լուրջ աղետի են հանգեցնելու։ Հայկական կողմում մնացած ադրբեջանական լքված դիակները, անկախ հայկական կողմի ջանքերից և դիակների փոխանակման վերաբերյալ կոչերից, հաճախ դառնում են կենդանիների սնունդ։

Հյուսիս-արևելյան ուղղությամբ Banak.info-ի օբյեկտիվում է հայտնվել հենց այդպիսի մի դրվագ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ:

ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել:

Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ