![]()
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե իբր Լեռնային Ղարաբաղում «Ադրբեջանի զինված ուժերը ոչնչացրել են 2,7 միլիարդ դոլար արժողության հայկական զինտեխնիկա»։ Ըստ նրա` «սա միայն նախնական գնահատական է»:
«Այն ռազմական տեխնիկայի և զինամթերքի արժեքը, որը ոչնչացրել և վերցրել ենք՝ որպես պատերազմի ավար, 2,7 միլիարդ դոլար է։
Որտեղի՞ց նրանք այդ փողերը ներդրեցին նման զենք ձեռք բերելու համար: Հայաստանը աղքատ երկիր է», — ասել է Ադրբեջանի ղեկավարը` հավելելով, որ Հայաստանի բյուջեն 2 միլիարդ դոլարից էլ պակաս է, իսկ արտաքին պարտքը` 8 միլիարդ դոլար:
![]()