Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի հաջող փորձարկում են իրականացրել

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի հաջող փորձարկում է իրականացրել Ղազախստանի Սարի Շագան զորավարժարանում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:

«Սարի Շագան զորավարժարանում օդատիեզերական ուժերի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության մարտական հաշիվը ռուսական հակահրթիռային համակարգի հերթական հաջող փորձարկումն է իրականացրել»,- ասվում է ՊՆ մամլո հաղորդագրության մեջ:

Օդատիեզերական ուժերի հակահրթիռային միավորման հրամանատար գեներալ-մայոր Սերգեյ Գրաբչուկի խոսքով՝ մարտական հաշվարկները հաջողությամբ խոցել են պայմանական հակառակորդին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ