Մահացել է Գուրգեն Եղիազարյանը

Մահացել է «Համայն հայություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։

Վերջին օրերին նա բուժվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ կորոնավիրուսից։ Ընդամենը 10 օր առաջ նա հարցազրույց է տվել կայքերից մեկին, հերթական անգամ հանդես էր եկել իշխանությունների հասցեին խիստ քննադատությամբ։

Հիվանդությունն ընթացել է արագընթաց և անկանխատեսելի ծանր ելքով։

Ցավակցում ենք հարազատներին վաղաժամ կորստի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ