Թշնամական հերթական ԱԹՍ-երի ոչնչացումը ՊԲ հակաօդային ուժերի կողմից

ՊԲ-ն հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է  հակառակորդի հերթական ԱԹՍ երի ոչնչացումը ՊԲ հակաօդային ուժերի կողմից:

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:

Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ