![]()
Մոտ երկու հազար ՀՀԿ-ական զորակոչվել է, մի քանի հարյուրն էլ կամավորագրվել: Այս մասին տեղեկացրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական, թե՛ հումանիտար, թե կամավորական, թե՛ զինվորագրվողների ճակատներում, մենք չենք սպասել, որ կոչ լինի, այլ սեպտեմբերի 27-ից սկսած մոտ 2000 ՀՀԿ-ականներ զինկոմիսարիատներով են զորակոչվել, բայց մի քանի հարյուրն էլ կամավորագրվել են այս պայքարին»,- գրել է ԱԺ նախկին փոխխոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե անհրաժե՞շտ է համարում Կառավարության հրաժարականը, ինչի մասին հայտարարել է նախկին վարչապետն ու ընդգծել, որ ողջ իշխանությունը պետք է հանձնել բանակին, ասել է.
Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը չեմ ուզում մեկնաբանել, որովհետև նախ՝ ռազմական դրություն է, և երկրորդ՝ կուսակցությունում որևէ քննարկում չի եղել, և ես լիազորված չեմ կուսակցության անունից կարծիք արտահայտել։
![]()