Ինչպե՞ս է ձևավորվելու աշխարհազորը պատերազմական իրավիճակում. կառավարության նախագիծը ԱԺ-ում

««Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը ևս կառավարության առաջարկով այսօր քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում:

«Օրենքով սահմանվում է աշխարհազոր եզրույթը՝ որպես ՀՀ վրա զինված հարձակման, վտանգի առկայության պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ: Այն գործելու է տարածքային սկզբունքով և բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից:

Այն իրականացվելու է ԶՈՒ ԳՇ պետի կողմից, աշխարհազորային շտաբի միջոցով: Աշխարհազորային զորամիավորման ղեկավար է հանդիսանալու տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալը, իսկ Երևանում՝ քաղաքապետի տեղակալը»,-ներկայացրել է Պն տեղակալ Գաբրիել Բալայանը:

Պատասխանելով հարցերին՝ Բալայանը մանրամասնել է նաև, որ աշխարհազորում ընդգրկվելու են նրանք, ովքեր պարտադիր զինվորագրման ենթակա չեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ