Իրանական բանակը վճռականորեն պայքարելու է իր սահմանների մոտ հայտնված ահաբեկիչների դեմ

Իրանական բանակը վճռականորեն պայքարելու է իր սահմանների մոտ հայտնված ահաբեկիչների դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի հրամանատար Աբդուլռահիմ Մուսավին։ Տեղեկությունը հայտնում է Miran Press Telegram-ալիքը:

«Մեր ուժերը մարտական են տրամադրված և անխնա պայքարելու են ահաբեկիչների, մեր սահմանների մոտ ԻՊ ներկայության դեմ»,- ասել է Մուսավին:

Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններ են ընթանում նաև Իրանի հարակից մասում։ Իրանի ղեկավարությունը բազմիցս անհանգստություն է հայտնել Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Իրանի անվտանգությունն ապահովելու համար երկրի իշխանություններն ուժեղացրել են սահմանների պահպանությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ