![]()
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հասցեին՝ ասելով, որ դրանք վկայում են այն մասին, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ-ից։
«Ես դատապարտում եմ նախագահ Էրդողանի վիրավորանքները նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին: Դրանք կրկին ցույց են տալիս, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ-ից և մեր ընդհանուր աշխարհներից: Ամբողջական աջակցություն և համերաշխություն Ֆրանսիային»,- գրել է Կուրցը Twitter-ում:
![]()