Բայդենը Ռուսաստանին մեղադրել է որդու նամակագրությունը հրապարակելու մեջ

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ իր որդի Հանթերի նամակագրությունը հրապարակելը ռուսական ապատեղեկատվական արշավի մի մասն է եղել: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:

«Այն, ինչ ես կարդացել եմ և գիտեմ, հետախուզական հանրությունը նախազգուշացրել է նախագահին (Դոնալդ Թրամփ), որ Ջուլիանին (Ռուդի Ջուլիանի՝ Թրամփի փաստաբան) ապատեղեկատվություն է ստանում ռուսներից: Եվ մենք նաև գիտենք, որ Պուտինը շատ է ձգտում ապատեղեկատվություն տարածել Ջո Բայդենի մասին: Եվ, հետևաբար, երբ դուք միավորում եք Ռուսաստանը, Ջուլիանիին, նախագահին իրար հետ, դա հենց այն է, ինչ կա: Սա կեղտոտ արշավ է», – ասել է Բայդենը:

Ավելի վաղ New York Post- ը հրապարակել էր մի շարք հոդվածներ՝ հիմնված այն նամակագրության վրա, որը, իբր, հայտնաբերվել է Հանթեր Բայդենի նոութբուքում: Նամակներից մեկում, որը թվագրվել է 2015 թ. ապրիլի 17-ին, Պոժարսկին իբր երախտագիտություն է հայտնում Հանթեր Բայդենին՝ իրեն Վաշինգտոն հրավիրելու համար՝ հանդիպելու այդ ժամանակվա փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Պարբերականը նշում է, որ մեկ այլ նամակում նա խնդրում է Բայդեն կրտսերին մտածել, թե ինչպես կարող է օգտագործել իր սեփական ազդեցությունը Burisma ընկերությանն օգնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ