![]()
Այս պահին ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։
Հայտնաբերված զենք-զինամթերքը ոչնչացվում է տեղում։
«Ուստի, խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել»,-նշում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում էր.
Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին:
![]()
![]()
![]()
![]()