![]()
Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 26-ին հրադադարի ռեժիմը խախտել է նաև Արցախի խաղաղ բնակավայրերում։
Այս տեղեկացնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը»,- նշում են ԱԻՊԾ-ից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում էր.
Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին:
![]()