Դիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր

Դիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր: Այս մասին հայտնում են Մեղրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Համայնքի հարգելի բնակիչներ, դիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր (ցանկալի է՝ ԿԱՄԱԶ բեռնատարի)։

Հավաքատեղին՝ Մեղրի քաղաքում՝ Էլեկտրոցանցի հարակից տարածք, Ագարակ քաղաքում՝ մաքսակետին կից նախկին փուռի տարածք։

Խնդրում ենք տարածել և աջակցել»։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ