Հակառակորդը հրետակոծել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ


Հակառակորդը հրետակոծել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։

Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։

Մարդկային կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Արցախի ԱԻ պետական ծառայությունը նաև հայտնել է, որ օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։
Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։ Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ