![]()
«Ջավախք» հիմնադրամը շարունակում է գումար հավաքագրել Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության համար: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Ղարաբաղի հաղթանակին իր ներդրումն է արել նաև 10-ամյա ախալքալաքցի Հակոբ Բիչախչյանը:
Վերջերս հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում Վրաստանի կառավարությունից ստացած իրեն հասանելիք 200 լարի ֆինանսական օգնությունը նա նախատեսել էր մի կողմ դնել և անհրաժեշտ գումար կուտակել կվադրոցիկլ գնելու համար, որի մասին երազում է։
Սակայն փոքրիկ Հակոբը կարողացել է հրաժարվել իր մանկության երազանքից և Արցախին աջակցելու համար գումարը նվիրաբերել «Ջավախք» հիմնադրամին:
«Ես որոշեցի հանգանակել այս գումարը, քանի որ տեսնում եմ, թե ինչպես են հայերը պայքարում: Բոլորն էլ գիտեն, որ հիմա պատերազմ է: Նվիրաբերվել եմ հայերի հաղթանակի համար: Չէ որ բոլորը կարտոֆիլ, փող են հավաքում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղը օգնության կարիք ունի»,- ասել է Հակոբը:
Հարցին՝ զղջո՞ւմ է, որ չի խնայել այդ միջոցները կվադրոցիկլ գնելու համար, Հակոբն առանց երկմտելու պատասխանել է ՝ «ոչ»:
«Մենք պատերազմում ենք մեր հողերը փրկելու համար: Դա վաղուց ապացուցված է»,- jnews.ge-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
![]()