![]()
«Ալիևի «փառավորներ», որ զրահատեխնիկան թողել ու փախել էք, ձորերի մեջ ձեր անփառունակ մահն եք գտնելու»,- ասված է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ։
Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ԱԹՍ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ»,- գրել է Ստեփանյանը:
Խոցված ԱԹՍ-ի լուսանկարները երևում է, որ այն Azad Systems ընկերության արտադրանք է: Azad Systems-ն անօդաչու թռչող սարքերի արտադրության իսրայելա-ադրբեջանական համատեղ ընկերություն է:
![]()