![]()
«Ռուսաստանն ամեն ջանք կգործադրի, որ Թուրքիան չկարողանա հակամարտության կարգավորմանը մասնակցելու լիարժեք իրավունք ստանալ: Եվ սա կանի ոչ թե հանուն Հայաստանի, այլ սեփական շահերի՝ Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս թույլ չտալու համար»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
Նրա խոսքով, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները բարդ հարաբերություններ ունեն, և միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ը կփորձի գործել Թուրքիայի շահերից ելնելով՝ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար. «Այդ պատճառով, հավանաբար, պետք է սպասել և տեսնել՝ ինչ կլինի։ Բայց ես, ամեն դեպքում, կարծում եմ, որ Ռուսաստանն այս առումով կհաջողի, իսկ Վաշինգթոնի բոլոր հայտարարությունները հայտարարություն էլ կմնան…:
Կարծում եմ,Հայաստանի շանսերը մեծանում են, գոնե այն պատճառով, որ ոչ ոք չի ցանկանում Թուրքիային տեսնել տարածաշրջանում»,- ասել է բլոգերը:
Մանրամասները` տեսանյութում:
![]()