![]()
Առաջնագծի հերոսներից մեկը` «կրեկեր ուտող զինվորը», վիրավորվել է, բայց կյանքին վտանգ չի սպառնում:
Գեորգին Թիվ 1-ին պատմել է առաջնագծում ունեցած զգացողությունների մասին. վստահեցնում է, որ օրերն է հաշվում, թե երբ է ապաքինվելու, որ վերադառնա ծառայակից ընկերների մոտ` ռազմաճակատ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:
Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:
Թիվ1 Ռեպորտաժ | «կրեկեր ուտող զինվորը», վիրավորվել է
🔶 Առաջնագծի հերոսներից մեկը` «կրեկեր ուտող զինվորը», վիրավորվել է, բայց կյանքին վտանգ չի սպառնում: 🔸 Գեորգին Թիվ 1-ին պատմել է առաջնագծում ունեցած զգացողությունների մասին. վստահեցնում է, որ օրերն է հաշվում, թե երբ է ապաքինվելու, որ վերադառնա ծառայակից ընկերների մոտ` ռազմաճակատ:#Թիվ1 #Tiv1
Posted by ԹԻՎ1 — Tiv1 on Thursday, 22 October 2020
![]()