«Կինը, որին դարձնում էիք ծիծաղի և ատելության թիրախ, իսկապես գերեվարված է եղել». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կինը, որի նկատմամբ այս տիրույթում դուք ծաղրական գրառումներ էիք անում ու դարձնում ծիծաղի և ատելության թիրախ, իսկապես գերեվարված է եղել:

Դադարեցրե՛ք խրախճանքն ու անպատասխանատու պահվածքը վիրտուալ տիրույթում:

Դադարեցրե՛ք մարդկանց սպառնալ ձեր գրառումներով և դատարկաբանությամբ:

Դադարեցրե՛ք պատերազմը վերածել սուրճի բաժակի շուրջ բանբասանքի:

Դադարեցրե՛ք մարդկանց պիտակավորել և ճամբարների բաժանել:

Դադարեցրե՛ք պատերազմը դարձնել էժանագին փիառի և պոպուլիզմի առարկա:

Միգուցե դուք մեղավոր չեք, որ ձեզ դարձրել են այսպիսին, բայց այս պատերազմը առիթն է, որպեսզի դուք դադարեք լինել այնպիսին ինչպիսին դուք եղել եք և կաք այս տիրույթում:

Հարգե՛ք բոլոր մեր նահատակների հիշատակը, որոնք կրակի տակ չեն տեսել ու լսել այս ամբողջ վիրտուալ անպատասխանատվությունը և վերաբերմունքը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ