![]()
«Ինչպես Հադրութն են գրավել, ինչպես Ֆիզուլին էին գրավել, այնպես էլ Զանգելանն են գրավել, այսքանը կասեմ»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ադրբեջանմական կողմից այսօր տարածված լուրերին, թե Զանգելանն էլ արդեն իրենց հսկաղության տակ է:
Ավելի վաղ Հովհաննիսյանը խոսել էր ապատեղեկատվությանը չտրվելու կարևորության մասին՝ ասելով, որ հաճախ ադրբեջանական դիվերսիոն խմբերը ներթափանցում են հայկական տարածքներ, տեսանկարահանումներ կատարում ու դա ներկայացնում որպես գրավված տարածք, իրականում այդ տարածքները չեն եղել և հիմա էլ հայկական վերահսկողության տակ են:
Նման գործելաոճը երկու նպատակ ունի՝ այդ տեղեկություններով հանգստացնել ներքին լսարանին, և ինչու չէ, ազդել հայկական կողմի լսարանի վրա՝ խուճապ տարածելով:
Սադրանքներին չպետք է տրվել: Պետք է պարզապես վստահել պաշտոնական տեղեկատվությանը:
![]()