ԱՄՆ-ը կարող է առանցքային դեր խաղալ Արցախում արյունահեղության դադարեցման գործում. Ֆրենկ Փալոն

ԱՄՆ-ը կարող է առանցքային դեր խաղալ Արցախում արյունահեղության դադարեցման գործում։ Այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

«Պետքարտուղար Պոմպեոն պետք է օգտագործի այդ հանդիպումները, որպեսզի ճնշում գործադրի Ադրբեջանի վրա և ստիպի նրան դադարեցնել իր ագրեսիվ պահվածքը։

Դա պետք է ներառի ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքը՝ որպես զսպող գործոն մահացու արշավի համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կոնգրեսականը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ