Ֆրանսիայում մզկիթ կփակեն՝ դաժանորեն սպանված ուսուցչին դատապարտող տեսանյութի համար

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն հայտնել է, որ կարգադրել է փակել Փարիզի արվարձան Սեն Դենիի Պանտեն կոմունայում գտնվող մզկիթը, որի ֆեյսբուքյան էջում ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել՝ դժգոհելով երկրի մայրաքաղաքում սպանված ուսուցչից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Այսօր մզկիթը փակ կլինի, այս երեկո պրեֆեկտը կստորագրի իր արգելքը»,- ասել է Դարմանեն TF1 հեռուստաալիքի եթերում:

Նա նկատել է, որ մզկիթի փակումը պայմանավորված է այն հանգամանքով, ըստ որի՝ ուսուցչին, որն ավելի ուշ սպանվել էր, անհրաժեշտ է վախեցնել: Խոսքը մասնավորապես դպրոցի աշակերտուհիներից մեկի ծնողների հրապարակած տեսանյութի մասին է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ