«Չես մահացել ,բայց ապրել էլ չի ստացվում…». Սոս Ջանիբեկյան


Չես մահացել ,բայց ապրել էլ չի ստացվում… Ֆեյսբուքի իր էջում գրում է դերասան Սոս Ջանիբեկյանը:

« Իսկ եթե կարողանում ես շարունակել ապրել ,կյանքդ վայելելու անհագ ցանկությունդ էնպես արա ,որ տղա կորցրած ,ինքնասպանության եզրին կանգնած ծնողի աչքը չծակի:

Ես ,որպես շատ ուրախ և կյանքը սիրող ,ինձ բաժին հասած մեծ վշտերի ժամանակ միևնույննա ապրելու հաճույքը չկորցնող մարդ , հասկանում եմ`ուզում ենք էս պահին միասին լինենք , հավաքվենք ընկերներով , ցրվենք , բայց կորուստների վիշտը նենց ա օդում ներծծված ,որ չես կարող չհարգել դա… Փակվեք տներում , վարձով տներում,կուպեներում , հյուրանոցնեում , որտեղ կուզեք կարևորը փակվեք ու նենց արեք, որ ձեր հահահիհիները մենակ դուք լսեք…

Ուրախ և Հաղթական լինենք , բայց կողքի վիշտն էլ որպես իրականություն ընկալենք…Ախպերական…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ