Հրթիռակոծության հետևանքով վիրավորում է ստացել Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը

Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Նրա վիճակը կայուն է։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։

Արցախի ԱԻՆ-ը հայտարարել է, որ հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։

Հոկտեմբերի 15-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ Ադրբեջանի բանակի զինվորները գնդակահարում էին հայ ռազմագերիներին։ Արցախի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947թ. ծնված Բ.Հ.-ի և Հադրութի շրջանի Տայք գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Յ. Ա.-ի սպանությունը, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտմամբ, կատարվել է Ադրբեջանի Հանրապետության դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում:

Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը վիրավորու է ստացել

English and Russian below Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Նրա վիճակը կայուն է։Yet another civilian has been wounded as a result of rocket attacks by the Azerbaijani armed forces. Marine Pilosyan, a resident of the village of Karavan in the Karvachar region, is currently in stable condition.В результате ракетного обстрела ВС Азербайджана ранено еще одно гражданское лтцо, житель села Караван Карвачарского района, Марине Пилосян. Её состояние стабильное.

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Friday, 16 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ