![]()
Հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենակիցնե՛ր, ես, իհարկե, լիազորված չեմ խոսել բանակի անունից ճակատում տիրող իրավիճակի մասին, սակայն համարում եմ, որ հասարակության մոտ կա տեղեկության պակաս և կա անհրաժեշտություն հստակեցում մտցնել այն հարցում, թե երբ է ավարտվելու այս պատերազմը։
Ըստ Իլհամ Ալիևի` Ադրբեջանի ԶՈւ կազմում առայսօր մոբիլիզացված է եղել 100.000 զինվոր։ Այդ թվից շուրջ 20.000-ը գտնվում են Նախիջևանի Հանրապետությունում, մոտ 10.000-ը` Տավուշի շրջանին Ադրբեջանին հարակից տարածքում։ Այսինքն՝ շուրջ 70.000-ը ներգրավված են եղել Արցախի Հանրապետության դեմ զինված գործողություններում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանը ունի շուրջ 15.000 շարքից դուրս եկած զինվոր (անվերադարձ և սանիտարական կորուստներ)։
Պատերազմն ավարտվելու է, երբ Ադրբեջանի ԶՈւ կորուստները հասնեն 30.000-ի։ Այս օրերին հակառակորդն օրական կորցնում է մոտ 1000 մարդ։ Մարտական գործողությունների նման ընթացքը պահպանելու դեպքում, 10-15 օրից իրենց հարձակողական ներուժը կլինի լիովին սպառված։
Հարկավոր է պահպանել ամրություն և զգոնություն և շարունակել ցուցաբերել աջակցություն բանակին և Արցախին։
Արցախը բոլորի համար, բոլորն Արցախի համար։ Հաղթանակը մոտ է։
Փառք մեր բանակին, զոհվածներին հավերժ հիշատակ»։
![]()