![]()
«Այսօր վաղ առավոտյան նորից հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ՝ 2, 3 ուղղություններով»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ծանր մարտեր են ընթացել և ընթանում հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան հատվածում:
Ըստ Հովհաննիսյանի՝ ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ, փոքր-ինչ մեղմացում է լինում գիշերը, առավոտյան մարտերը վերսկսվում են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կան կորոնավիրուսով հիվանդներ զինծառայողների շրջանում․ ասել էր,
«Անկեղծ ասած՝ նման վիճակագրություն չունենք, և էս համառ, լարված մարտերի ընթացքում, եթե դեպքերը կոնկրետ ծանր իրավիճակի չեն հասցնում, չենք էլ կարող կոնկրետ թեստավորում անել, որովհետև մեր ամբողջ բանակը, մեր ամբողջ զինված ուժերը գտնվում են մարտական գործողությունների մեջ՝ որոշ տեղերում շատ լարված մարտական գործողությունների, որոշ տեղերում՝ որոշակի թեթև, որոշ տեղերում՝ լարված մարտական հերթապահության մեջ»։
![]()