![]()
«Նոր զինատեսակների կիրառությունը, նոր մարտավարությունը երբեմն խնդիրներ են առաջացնում։ Բայց դրանք երբեք որոշիչ չեն լինում, եթե կա պայքարի վճռականություն։ Եթե չես հանձնվում, ուրեմն հաղթում ես»,- ասված է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կան կորոնավիրուսով հիվանդներ զինծառայողների շրջանում․ ասել էր,
«Անկեղծ ասած՝ նման վիճակագրություն չունենք, և էս համառ, լարված մարտերի ընթացքում, եթե դեպքերը կոնկրետ ծանր իրավիճակի չեն հասցնում, չենք էլ կարող կոնկրետ թեստավորում անել, որովհետև մեր ամբողջ բանակը, մեր ամբողջ զինված ուժերը գտնվում են մարտական գործողությունների մեջ՝ որոշ տեղերում շատ լարված մարտական գործողությունների, որոշ տեղերում՝ որոշակի թեթև, որոշ տեղերում՝ լարված մարտական հերթապահության մեջ»։
![]()