Արցախում կռվող շուրջ 1000 սիրիացի զինյալներ ցած են դրել զենքերը և հրաժարվում են կռվել հայերի դեմ

Շուրջ 1000 սիրիացի զինյալներ, որոնք պայքարում են հայերի դեմ Արցախում, ցած են դրել զենքերը, հրաժարվում են կռվել հայերի դեմ։ Պատճառաբանելով որ հնարավոր չէ հաղթել հայերին, սա ոչ Լիբիան է ոչ էլ Սիրիական պատերազմը, այստեղ ամեն ինչ այլ է։ Պարզապես զոհվելու ենք բոլորս։

Ինչպես նաեվ պատվիրող կողմը հրաժարվում է վճարելուց ։ Այս մասին հայտնում է Իրաքում Հայաստանի դեսպանատունը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի այլ երկրներից ժամանած ահաբեկիչների ներթափանցումը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, անթույլատրելի է այդ հակամարտության միջազգայնացումը: ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Թեև դա հերքվում է, բայց արդեն այդ մասին հայտարարել են եւ Ռուսաստանի, եւ Ֆրանսիայի արտաքին հետախուզությունը եւ շատերը: Նրանք արձանագրել են այլ պետություններից ավազակախմբերի, ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններում»,- նշել է Մատվիենկոն:

Նա ընդգծել է, որ սա շատ լուրջ պատմություն է և շատ լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար, այն տարածաշրջանի համար, ընդհանուր առմամբ, մեծ վտանգ է ներկայացնում:

«Անթույլատրելի է այդ լուրջ հակամարտության միջազգայնացումը: Չի կարելի այլ պետությունների ներգրավել, այլապես դա կարող է հանգեցնել մեծ աղետի»,- եզրափակել է Մատվիենկոն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ