Արցախի նախագահը հանդիպումներ է ունենում աշխարհազորի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ակտիվ հանդիպումներ է ունենում աշխարհազորի հետ և Արցախյան առաջին պատերազմի մասնակիցները ներգրավվում են պայքարի մեջ:

«Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Հարությունյանը:

Արցախի առաջնագծի տարբեր ուղղություններով Ադրբեջանը կրկին անցել է նախահարձակ գործողությունների: Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում: Հադրութի հատվածում ևս լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ