![]()
Այսօր Վերաքննիչ դատարանում կայացավ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։ Այն նախ ընդմիջվեց, քանի որ պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկ էր ներկայացրել, ապա դարձյալ շարունակվեց:
Նիստը մոտ երկու ժամ տևելուց հետո Մանվել Գրիգորյանի փաստաբանները դահլիճը լքեցին հետնամուտքով` խուսափելով լրագրողների հետ զրույցից:
![]()
Դատախազն էլ միայն ասաց, որ նիստը հետաձգվել է` առանց պատճառ նշելու:
![]()