Արա Բաբլոյանը Արարատ Միրզոյանին փոխանցեց խորհրդարանի ղեկավարումն ու իր աշխատասենյակը

Հանդիպմանը խորհրդարանի նախկին ղեկավարն արդեն ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնած Արարատ Միրզոյանին է փոխանցել օրենսդիր մարմնի հետագա ղեկավարումը՝ մաղթելով հաջողություններ:

Արա Բաբլոյանը կարևորել է օրենսդիր մարմնում նորընտիր ղեկավարի պարտականությունների լիարժեք իրականացումը:

Երախտագիտություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին դժվարին ժամանակահատվածում Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար, կարևորել խորհրդարանում ձևավորված դրական ավանդույթների շարունակականության ապահովումը, նորերի ձևավորումն ու զարգացումը:

Արա Բաբլոյանը խորհրդարանի ղեկավարին ծանոթացրել է նաև Ազգային ժողովի նախագահի աշխատանքային պայմաններին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ