«Հայաստանն օգնության կարիք ունի…» Քորթնի Քարդաշյանը նշել է հայերի էթնիկ զտման վտանգի մասին

Հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը Instagram-ում իր հարյուր միլիոնը գերազանցող հետևորդների համար «սթորի» բաժնում Հայաստանում արված լուսանկարներ է հրապարակել։

«Հայաստանն օգնության կարիք ունի»,- գրել է նա։

Մյուս հրապարակման մեջ էլ նշված է, որ Արցախում հայերն ադրբեջանական հարձակման տակ են։

«Մենք պետք է համաշխարհային հանրությանը, լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին և կառավարություններին զգուշացնենք անկանխատեսելի հարձակումների մասին։ Հայերի էթնիկ զտման վտանգ կա նրանց նախնյաց հայրենիք Արցախից»,- գրել է նա։

«Մենք փոփոխություն անելու ու մարդկության դեմ այս աճող հանցագործությունը կանգնեցնելու հնարավորություն ունենք։ Մենք պետք է մարդկանց կոչ անենք կապ հաստատել ԱՄՆ-ում իրենց ներկայացուցիչների հետ՝  դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները»,— նշել է Քորթնի Քարդաշյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ