Գագիկ Ծառուկյանը շշկռվեց ԱԺ-ի շենքում

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի թեկնածության վերաբերյալ քննարկումների ընթացքում ելույթով հանդես եկած ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ նախկինում Հայաստանի խորհրդարանական ընդդիմություններն իրենց թեկնածուին էին առաջադրում, որպեսզի և՛ իշխանական թեկնածուին չտային իրենց ձայնը, և՛ դեբատ առաջացնեին խորհրդարանում։

«Լուսավոր Հայաստանը», ըստ Մարուքյանի, չի առաջադրելու թեկնածու, քանի որ այդ դեբատի կարիքը չկա, քանի որ նույն քննարկումը կարող են նաև կառուցողական մթնոլորտում անել։

Մարուքյանը, սակայն, հիշեցնում է, որ նախկինում խորհրդարանն ունեցել է ցածր դեր երկրի քաղաքական համակարգում, ու որքան խոսվել է խորհրդարանի դերը բարձրացնելու մասին, այնքան այդ դերը նվազեցվել է։

Հիմա, Մարուքյանի պնդմամբ, կա երկու ուղի․ կա՛մ իրոք բարձրացնել դերը, կա՛մ պահել նախկին համակարգը։ Նա նշեց, որ սա նույնպես կախված է խորհրդարանի ապագա նախագահից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ