Ստեփանակերտում խանութ է այրվել

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր պայթյուններ են հնչել, որոնց հետևանքով հրդեհ է բռնկվել քաղաքի խանութներից մեկում:

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հասցված հարվածների արդյունքում վնասվել է էլեկտրական ցանցերի շենքը: Մայրաքաղաքը հոսանքազրկված է:

Այս պահի դրությամբ Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է:

Տեսանյութը ստորև․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ