![]()
ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Աջափնյակ վարչական տարածքում՝ 300 քմ, Էրեբունի վարչական տարածքում՝ 2000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին՝ 800 քմ,
Արարատի մարզի Նորամարգ գյուղում՝ 7000 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 6000 քմ,
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1․61 հա։
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 04:01-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում այրվում է ավտոտնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վախթանգ Անանյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:08-ին, մարվել՝ 07։41-ին: Այրվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, մոտ 180 հակ պահեստավորված անասնակեր և ավտոտնակը՝ մոտ 49 քմ:
![]()