Թուրքիան ցանկանում է ուրիշի ձեռքով լայնածավալ պատերազմ սանձազերծել. Թինա Կանդելակին՝ Ղարաբաղի իրադարձությունների մասին

Հայտնի հեռուստահաղորդավար, գործարար, Match TV-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին խոսեց Ղարաբաղում ընթացող իրադարձությունների մասին: Մասնավորապես, նա իր Telegram ալիքում գրել է, որ Թուրքիայի «ախորժակները» ակնհայտ են ղարաբաղյան հակամարտության սրման հարցում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերաբերյալ Թուրքիայի մտադրությունները կասկած չեն հարուցում: Միևնույն ժամանակ, հակամարտության երկու կողմերը միմյանց մեղադրում են առճակատման թեժ փուլի մեկնարկի մեջ», – գրում է Կանդելակին:

Մինչդեռ, նրա խոսքով, այս «սկզբունքային» հարցի պատասխանն ավելի պարզ է դառնում սիրիացի ապստամբների հետ The Guardian-ի լրագրողների զրույցից հետո:

«Մեկ ամիս առաջ թուրքական մասնավոր անվտանգության ընկերությունը սկսել է սիրիացիներին վարձել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահման տեղափոխելու համար: Նրանց խոստացել են քսան անգամ ավելի բարձր աշխատավարձ, քան ստանում են Բաշար ալ-Ասադի դեմ ռազմական գործողությունների համար», – գրել է հեռուստահաղորդավարը:

Նա համոզված է, որ Թուրքիան ցանկանում է ուրիշի ձեռքով լայնածավալ պատերազմ լինի, իսկ խաղաղ բնակչության շրջանում անխուսափելի կորուստները այս երկրի իշխանությունները համարում են ուղեկցվող վնաս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ