Երևանի ավագանու շուրջ տասը անդամ այս պահին կամավորագրվել են կամ զորակոչվել

Երևանի ավագանու շուրջ տասը անդամ այս պահին կամավորագրվել են կամ զորակոչվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Երևանի ավագանու շուրջ տասը անդամ այս պահին կամավորագրվել են կամ զորակոչվել։ Ասում են, Միքայել Մանրիկյանն ու Մարկոս Հարությունյանն արդեն սկսել են գույքագրել հակառակորդի կողմից լքված բնակավայրերի վթարային շենքերը, իսկ «Իմ քայլը» ֆրակցիայի անդամները սկսել են քանդել հակառակորդի ապօրինի խրամատները :

Ընդ որում, Արսեն Շուր Կարապետյանն առաջարկում է դրանց տեղում նորմալ, ճաշակով public place-եր ձևավորել։ Պինդ կացեք, թանկագին պարոնայք, մի քանի օրից ավագանու նիստ ունենք։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ Հ. Գ. կարծում եմ, հետգրությունը ավելորդ չէ։ Սիրելիներս, Ավագանու անդամները, այո մեկնել են առաջնագիծ։ Բայց մնացած տեքստը, ինչպես կարելի է կռահել, կատակով է գրված, ինչի մասին վկայում է այս զմայլիկը»:

Լուսանկարը՝ Մարկոս Հարությունյանի ֆեյսբուքյան էջից․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ