Իսկ ալիևն ու էրդողանը թող կարդան Բուլատ Օկուջավայի խոսքերը․ «Когда я кажусь себе гениальным, я иду мыть посуду»․ Ռուզաննա Խաչատրյան

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան պսիխոպատ էրդողանն իր դաշնակից անմեղսունակ ալիևի հետ հարձակվեց Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության վրա։ Առաջնագիծ բերելով տարբեր վարձկան, արյունարբու իսլամիստ ջիհադիստների և ահաբեկիչների, ռմբակոծելով Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերը, պատերազմի թատերաբեմ դարձնելով Արցախն ու Հայաստանը՝ էրդողանը չի սահմանափակվելու միայն այսքանով։ Տարածաշրջանում պատերազմ սանձազերծելով (տևողության, ընթացքի և դրսևորումների անկանխատեսելիությամբ)` ակնհայտ է, որ նա որոշել է Կովկասն այրել իր ոտքերի տակ։

Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի անվտանգությամբ հետաքրքրված ռազմաքաղաքական էլիտաները, վերլուծաբանները, հակամարտող կողմերի միջև հավասարության նշաններ դնելով և հեռակա խորհուրդներ տալով, անուղղակի սատարում են էրդողանի և ալիևի արյունոտ ծրագրերին։

Հայաստանն այսօր մենակ պայքարի է ելել մինչև ատամները զինված, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ։

Հայ ժողովուրդը Արցախյան ողջ գոյամարտի ընթացքում ռազմի դաշտում նվաճել և շուրջ 30 տարի ամեն օր պաշտպանել է Արցախի հողը ոտնձգություններից։

Այսօր նորից զինվոր ու գեներալ ճակատ են գնացել, իսկ մենք՝ բոլորս, մայր ու մանուկ, զենքը ձեռքերիս, սպասում ենք․․․

Ո՛չ մի թուրք, ո՛չ մի պակիստանցի կամ այլազգի վարձկան չի կարող մեզ զրկել մեր Հայրենիքում ապրելու իրավունքից։

Արցախի իմ քույրե՛ր, եղբյարնե՛ր, մեր պայքարն արդա՛ր է, մեր նպատակն՝ ազնի՛վ։ Արտասվելու իրավունք և ժամանակ չունե՛նք։

Ազգովին աղոթենք առ Աստված ճակատ մեկնած մեր զինվորների, սպաների, գեներալների, կամավորականների համար և հոգեպես պատրաստ լինենք երկարատև պայքարի։

Իսկ ալիևն ու էրդողանը թող կարդան Բուլատ Օկուջավայի խոսքերը․

«Когда я кажусь себе гениальным, я иду мыть посуду»,

որովհետև շուտով մեր գեներալներն ու սպաները պարտադրելու են նրանց ընդմիշտ «տեղակայվել» իրենց խոհանոցներում։

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այս ժողովուրդը թույլ չի տա իրեն կոտորել, մեր հայրենիքը խլել չեն կարող. Նորատ Տեր-Գրիգորյանց

Փորձ է արվում Արցախը վերածել Սիրիայի ու Լիբիայի․ Բոժկո

Թուրքերը չեն կարող հայերի դեմ կռվել․ պետք է այս թափթփուկներին սրբենք լցնենք Քուռ գետը

Ուժեղ հակահարվածը ենթադրում է զոհեր, բայց ապահովելու ենք տարիների խաղաղություն․ Բարդ որոշման առաջ ենք

Սա մեր ավարտական քննությունն է․ Զարեհ Սինանյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ

Արցախի ՊՆ–ն հայտնում է մարտերի ընթացքում նահատակված 28 զինծառայողների անունները

Հարձակում ՀՀ տարածքի վրա

Պեսկովը չի տրվել սադրանքին. Մոսկվան մերժում է Թուրքիային

Կոշտ արձագանք Արցախից. ինչ է պատահել, որ առաջացել է դրա անհրաժեշտությունը

ՀՀ վարչապետի չեղարկել է Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը

Սիրիացի զինյալները «Ալահ աքբար» բացականչություններով մեկնում են ճակատ
Copyright © 2004 — 2020 | All rights reserved

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ