«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները․.. »հույն պատգամավորի հայտարարությունը

Այսօր Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայցրել է ՍԻՐԻԶԱ – Առաջադեմ Դաշինք կուսակցության պատգամավոր, Հունաստանի արտաքին գործերի նախկին նախարար Գեորգիոս Կատրուգալոսի հայտարարությունը.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկումը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղությանը: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, և բոլոր կողմերը պետք է ինքնազսպվածություն ցուցաբերեն` Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու համար։

Երրորդ ուժերը, ինչպիսին է Թուրքիան, պարտավոր են նպաստել երկխոսությանը վերադառնալուն, և ոչ թե մեծացնեն լարվածությունը»։

ՍԻՐԻԶԱ – Առաջադեմ Դաշինք կուսակցության պատգամավոր, Հունաստանի արտաքին գործերի նախկին նախարար Գեորգիոս Կատրուգալոսի…

Posted by Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan on Monday, 28 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ