«Ես խստորեն դատապարտում եմ հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան…» ԱՄՆ կոնգրեսական

Ամերիկյան հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սեսիլինին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու համար։ Դեյվիդ Սեսիլինի հայտարարությունում մասնավորապես գրված է հետևյալը.

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինուժը օդ-երկիր դասի հրթիռներով հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը և բնակիչներին, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սա Հայաստանի հյուսիսային սահմանի դեմ ռազմական ագրեսիայի շարունակությունն է, որը սկսվել է 2020-ի հուլիսին, երբ Ադրբեջանի իշխանությունները սպառնացին հրթիռակոծել Երևանի մերձակայքում գտնվող Մեծամորի ատոմակայանը: Այսօր առավոտվա հարձակումը հերթական անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը բացահայտ կերպով անտեսում է միջազգային իրավունքը։

Անհանգստացնող են Թուրքիայի նախագահի և պաշտպանության նախարարի վերջին գործողությունները, երբ վերջիններս ադրբեջանցի զինվորներին նահատակ էին անվանում, կրոնական և ազգայնական արտահայտություններով խոսում էին այն աջակցության մասին, որը Անկարան կարող է ցույց տալ և նախազգուշացնում էին Հայաստանին «կրակի հետ չխաղալ»:

Ես խստորեն դատապարտում եմ հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների հերթական սրումը»:

Congressman David Cicilline calls out Turkey for aiding and abetting Azerbaijan's attacks against Artsakh, in a powerful…

Posted by ANCA on Sunday, 27 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ